Jump to content

Թրիշա Երվուդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թրիշա Երվուդ
անգլ.՝ Trisha Yearwood
Ծնվել էսեպտեմբերի 19, 1964(1964-09-19)[1] (60 տարեկան)
ԾննդավայրMonticello, Ջորջիա, ԱՄՆ
ԿրթությունՋորջիայի համալսարան, Young Harris College? և Բելմոնտ համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտություներգչուհի, գրող, դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և երգերի հեղինակ
ԺանրերՔանթրի
Ամուսին(ներ)Garth Brooks?
Պարգևներ և մրցանակներ
trishayearwood.com

Թրիշա Երվուդ (անգլ.՝ Trisha Yearwood, սեպտեմբերի 19, 1964(1964-09-19)[1], Monticello, Ջորջիա, ԱՄՆ), քանթրի ժանրի ամերիկացի երգչուհի, որի հայտնիության գագաթնակետը եղել է 90-ական թվականները։ Գրեմմի մրցանակի եռակի դափնեկիր է[3]։ CMT հեռուստաալիքի (2002) «քանթրի երաժշտության 40 ականավոր կանանց» վարկանիշային ցուցակում զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը[4]։ Food Network ալիքում վարել է խոհարարական հաղորդում[5]։

Թրիշա Երվուդը ծնվել է Ջորջիա նահանգի Մոնտիչելո քաղաքում՝ դպրոցական ուսուցչուհի Գվեն Իերվուդի և բանկիր Ջեք Իերվուդի ընտանիքում։ Դեռ մանկուց սիրել է լսել քանթրի կատարողներ Փեթսի Քլայնի, Քիթի Ուելսի և Հենք Ուիլյամսի երգերը։ Նախակրթական դպրոցում Իերվուդը մասնակցել է մյուզիքլների, երգչախմբի և տաղանդների շոուների։ Բելմոնտի համալսարանում սովորելու ընթացքում ամռանը Փառքի սրահում և քանթրի թանգարանում աշխատել է որպես էքսկուրսավար[6]։

Կարիերայի սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին երգչուհին թողարկել է իր առաջին «Trisha Yearwood» ալբոմը։ Այս սկավառակը Իերվուդին դարձրել է երկրի առաջին կին կատարողը, որի առաջնաելույթային աշխատանքը վաճառքի առաջին տարում հասել է պլատինե կարգավիճակի[7]։ «She's in Love with the Boy» սինգլը Billboard ամսագրի Hot Country Songs հիթ-շքերթում հասել է առաջին հորիզոնականին[8]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրիշան ամուսնացած է եղել երեք անգամ։ Առաջին ամուսնու՝ երաժիշտ Քրիս Լեթհեմի հետ ապրել են 1987 թվականից մինչև 1991 թվականը։ 1994 թվականի մայիսի 21-ին Իերվուդը ամուսնացել է Ռոբերտ «Բոբի» Ռեյնոլդսի՝ The Mavericks խմբի բասիստի հետ, որից բաժանվել է 1999 թվականին։ 2005 թվականին երգչուհին ամուսնացել է քանթրի երգիչ Գարթ Բրուքսի հետ[9]։

Թրիշա Երվուդի մայրը՝ Գվեն Երվուդը, մահացել է 2011 թվականի հոկտեմբերի 1-ին քաղցկեղից՝ 73 տարեկան հասակում։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Trisha Yearwood (1991)
  • Hearts in Armor (1992)
  • The Song Remembers When (1993)
  • Thinkin' About You (1995)
  • Everybody Knows (1996)
  • Where Your Road Leads (1998)
  • Real Live Woman (2000)
  • Inside Out (2001)
  • Jasper County (2005)
  • Heaven, Heartache, and the Power of Love (2007)
  • Christmas Together (2016, Գարթ Բրուքսի հետ)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. https://www.cmaworld.com/international-artist-achievement-award/
  3. «Trisha Yearwood». GRAMMY.com (անգլերեն). 2017 թ․ նոյեմբերի 28. Վերցված է 2018 թ․ մայիսի 15-ին.
  4. «CMT.com: 40 Greatest Women». 2002 թ․ դեկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 15-ին.
  5. «See Trisha Yearwood Dress Up as Husband Garth Brooks Just in Time for Halloween». PEOPLE.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 15-ին.
  6. «Flashback: See Trisha Yearwood Compete on TV Talent Show». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 15-ին.
  7. «Trisha Yearwood: The Song Remembers When». Country Music Hall of Fame and Museum. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 15-ին.
  8. «Trisha Yearwood She's In Love With The Boy Chart History». Billboard. Վերցված է 2018 թ․ մայիսի 15-ին.
  9. CNN, Chloe Melas,. «Garth Brooks on the 'love of his life'». CNN. Վերցված է 2018 թ․ մայիսի 15-ին. {{cite news}}: |last= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թրիշա Երվուդ» հոդվածին։